Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրետե կատարած աշխատանքային այցի շրջանակում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Խանիայի քաղաքապետ Պանայոտիս Սիմանդիրակիսի հետ: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։  

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունների հետ կապված հարցեր։

Քաղաքապետը ողջունել է հայ դիվանագետին՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։

Նա նաև հիշատակել է Խանիայում առկա ոչ մեծ, սակայն ակտիվ, համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։

Քաղաքապետ Սիմանդիրակիսը ներկայացրել է Խանիայում առկա կրթամշակութսյին հաստատությունների համահունական նշանակությունը և հավելել նրանց հետ համագործակցություն նախաձեռնելու հնարավորությունը։

Իր հերթին, Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայտնել Հայաստանի մտադրությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես մշակութային և տնտեսական բնույթի։

Դեսպանը կարևորել է Խանիայի տարեցտարի աճող գրավչությունը հայ զբոսաշրջիկների համար` միաժամանակ ընդգծելով հույն զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են Կրետեի հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և փոխքաղաքապետ Էլենի Զերվուդակին։

166