
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 3-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է 2731 վարկանիշ ունեցող Վլադիմիր Ֆեդոսեևին:
Այսպիսով, Ռոբերտը 3 հնարավորից ունի 2 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Յան Նեպոմնյաշչիի հետ:
Գաբրիել Սարգսյանը ունի 1.5 միավոր՝ ոչ-ոքի խաղալով Հանս Մոկե Նիմանի, Շահրիար Մամեդյարովի և Սամուել Սևյանի հետ:
Հաջորդ խաղափուլում Գաբրիելը կմրցի Սամուել Շանկլանդի հետ:
Շանթ Սարգսյանը նույնպես ունի 1.5 միավոր:
Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 1 միավոր:
Հայկն առաջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել Լևոն Արոնյանի հետ, որն այժմ ունի 2 միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 1.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1 միավոր։
4-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։
Խաղերին կարող եք հետևել այստեղ: