Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ավարտված «Southern California Open» մրցաշարի մինչև 2300 վարկանիշային խմբում փայլուն արդյունքի է հասել Հայաստանը ներկայացնող Վարդան Խոջայանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Վարդան Խոջայանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսելով 1-2 հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով դարձել մրցաշարի հաղթող:

 

Նույն մրցաշարում հանդես եկող մեր մեկ այլ ներկայացուցիչ՝ Սուրեն Պողոսյանը, զբաղեցրել է մրցանակային 5-րդ տեղը:

 

146