Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում:
Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունի 5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
09 Ապրիլ, 2025 10:25
295
Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա
19 Սեպտեմբեր, 2024 15:53
Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը
13 Սեպտեմբեր, 2024 01:47
Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով մեկնարկեցին Շախմատի համաշխարհային օլիմպիադան
12 Սեպտեմբեր, 2024 03:32