
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրերս Տեր Արամ քահանա Ասատրյանը բավականին համարձակ գրառումներով հանդես եկավ։
Իր ֆեյսբուքյան էջի գրառումներում Տեր Արամը խոսում էր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ցայտուն տեսանելի անսեր ու աններող ոգու մասին։ Ապա հայտնել էր, որ իրեն փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ, սա դարձել է ընդունված գործելակերպ Եկեղեցու ներսում։
Տեղեկացնենք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվն է։
Օհանավան գյուղի բնակիչները հայտնեցին, որ Տեր Արամը յուրահատուկ անձնավորություն է, որը մեծ սեր ու հարգանք է վայելում գյուղի բնակիչների կողմից։ Տեղացիների խոսքով՝ Տեր Արամի շնորհիվ Հովհանավանքում վերջապես կարգ ու կանոն ու մաքրություն է հաստատվել։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։