Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուն հարգանքի տուրք մատուցեց 1958թ․ սեպտեմբերի 2-ին Ներքին Սասնաշենի տարածքում Խորհրդային ուժերի կողմից խոցված ԱՄՆ օդուժի ինքնաթիռի անձնակազմի 17 զոհված անդամների հիշատակին։

«1993թ․ Ներքին Սասնաշենի բնակիչների աջակցությամբ Մարտին Կակոսյանը հուշակոթող տեղադրեց և այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի համայնքի բնակիչները և ընտանիքի անդամները սեպտեմբերի 2-ին հիշատակի տուրք են մատուցում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներին։

Շնորհակալություն ենք հայտնում պ-ն Կակոսյանին և Ներքին Սասնաշենի բնակիչներին զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակը վառ պահելու համար»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

222