
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ցանկացողների կոալիցիան» Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսում է քննարկել Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման մանրամասն տարբերակներ և ներկայացնել հնարավոր լուծումներ:
Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ֆրանսիացի դիվանագետներին։ Սեպտեմբերի 4-ին կայանալիք հանդիպմանը կմիանան ավելի քան 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Շատերը կմասնակցեն բանակցություններին առցանց։
Թերթի տվյալներով՝ քաղաքական գործիչները կքննարկեն, մասնավորապես, Եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։
Գերմանիան դիտարկում է ուկրաինացի զինծառայողներին ուսուցանող իր զինվորականների մի մասը Լեհաստան տեղափոխելու հնարավորությունը, սակայն դրա համար կպահանջվեն բանակցություններ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ եւ երկրի խորհրդարանի թույլտվությունը, ասվում է հոդվածում: