Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Երևանի ժամանակով 11:10-ից տարբեր երկրներից օգտատերերը հաղորդում էին Google որոնման համակարգի և այլ ծառայությունների անհասանելիության մասին. պատճառը Google-ի DNS սերվերների խափանումն էր։ Մարդիկ, որոնց համակարգիչների և հեռախոսների կարգավորումներում Google-ի public DNS ID-ներն են (8.8.8.8 կամ 8.8.4.4)՝ չէին կարողանում օգտվել նաև այլ՝ այդ պահին շատերին հասանելի ծառայություններից (yahoo.com, facebook.com և այլն):

Նշենք, որ DNS-ը պատասխանատու է հասցեների վերծանման համար, այլ կերպ ասած, երբ այն խափանվում է՝ չի կարողանում «թարգմանել» կայքի անունը IP հասցեին:

Նման դեպքերում խորհուրդ է տրվում բացի Google-ի public DNS-ներից, հավելյալ ունենալ նաև այլ կազմակերպությունների public DNS-ներ: Օրինակ՝ 

Cloudflare DNS – 1.1.1.1 և 1.0.0.1 (արագ և գաղտնի)

Quad9 DNS – 9.9.9.9 և 149.112.112.112 (պաշտպանում է վիրուսներից)

Այս հասցեները կարելի է ավելացնել համակարգչի կամ հեռախոսի կարգավորումներում։ Այդպիսով, եթե որևէ պահի Google-ի DNS-երը կրկին խափանվեն, օգտատերը չի կորցնի այլ ծառայությունների հասանելիությունը։

Ինչպես փոխել DNS-ը

Windows – բացեք Network & Internet Settings - change adapter options – properties- internet protocol (TCP/IPv4) և գրեք ցանկալի DNS հասցեները:

macOS գնացեք system settings – network- advanced – DNS և ավելացրեք նոր հասցեներ

Android/iOS -  ընտրեք ձեր Wi-Fi ցանցը, սեղմեք DNS settings կամ Configure DNS և փոխեք հասցեները:

98