Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվեց Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։ Ըստ այդմ, հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

200