Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» հիմնադրամը ներկայացրել է «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի մանրամասներն ու հայտնել՝ ինչպես կարելի է դիմել:

«Եթե կարևորում եք շարունակաբար կրթվելու գաղափարն ու ցանկանում եք վերսկսել կամ շարունակել ձեր ուսումը, ապա շտապեք դիմել «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրին:

 Ծրագիրն ունի 2 պարզ չափորոշիչ՝

  • ⁃ պետք է լրացած լինի ձեր 23 տարեկանը
  • ⁃ պետք է ունենաք առնվազն 5 տարվա ուսումնական դադար

Ծրագրի շրջանակում ստանալու եք ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում, մարզային դիմորդների կեցության աջակցություն և այլն։

Դիմելու համար՝ https://mystep.foundation/hy/eduform/

Մանրամասների համար՝ https://mystep.foundation/hy/2025/08/01/նոր-մեկնարկ-կրթաթոշակային-ծրագրի-հ/

Արդեն ունենք 200-ից ավելի դիմորդ: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

131