Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում՝ «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը:

Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ:

Առաջիկայում հնարավոր կլինի քարտի մնացորդը ստուգել նաև Telcell տերմինալներով:

119