Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինացի պաշտոնյաների պատվիրակությունը 2018 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Եվրախորհրդարան, իսկ քննարկման թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի հակամարտությունը։

Այս մասին «Politico» եվրոպական հրատարակությանը հայտնել է Գերմանիայից Եվրախորհրդարանի անդամ և ԵՄ-Չինաստան միջխորհրդարանական պատվիրակության նախագահ Էնգին Էրօղլուն։

Նա մանրամասնել է, որ այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի սկիզբը։ Այնուհետև եվրոպացի օրենսդիրները պատասխան այց կկատարեն Չինաստան 2026 թվականի մայիսի վերջին։

Շփումների թեմաները, ինչպես նշել է Էրօղլուն, կլինեն ուկրաինական հակամարտությունը, մարդու իրավունքները և ՄԱԿ-ի դերի պահպանումը միջազգային ասպարեզում։ 

147