Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում Սյունիքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 և գնդացիրի 152 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով, ամունալի 713 պայթուցիչ և ինքնաձիգի չորս դատարկ պահեստատուփ՝ գոտեպայուսակով։
Ոստիկանությունից հիշեցնում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
11 Օգոստոս, 2025 16:07
343