Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում:
Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը:
11 Օգոստոս, 2025 14:42
98