
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Opta վերլուծական ընկերության սուպերհամակարգիչը 1/4 եզրափակչի պատասխան խաղերի ավարտից հետո անվանել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանում հաղթանակի գլխավոր հավակնորդին։ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներն ունեն ամենամեծ հնարավորությունները հաղթելու Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։ Նրանց հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7%։
Opta-ի կանխատեսման համաձայն՝ ֆավորիտների ամբողջական ցանկն այսպիսին է.
► Արսենալ - 28.7%
►Ինտեր - 25.5%
►ՊՍԺ - 24%
►Բարսելոնա - 21.8%
Մեկ օր առաջ Միլանի «Ինտերը» տանը ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ և, երկու խաղերի գումարի հիման վրա, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Օրվա մյուս խաղում «Ռեալ Մադրիդը» տանը 1-2 հաշվով պարտվեց «Արսենալին» և ընդհանուր հաշվարկով դուրս մնաց մրցաշարից։