Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի կողմից վերջինիս ուղղված նախատինքին, թե վարչապետին հիշում են ԱԺ պատգամավոր եղած ժամանակ ԱԺ սրճարանում հնդկաձավար ուտելիս:

«Փորձեցի, փորձեցի ու էդպես էլ չհասկացա հնդկաձավար ուտելու հետ կապված նախատինքը։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտը հնդկաձավար ուտելը կոմպրոմա՞տ է համարում, թե ի՞նչ։

Իհարկե, հնդկաձավարը որպես «ֆիտնես-ուտելիք» որոշակիորեն գերագնահատված է, ու ժամանակակից սննդաբանները խորհուրդ են տալիս կալորիաների դեֆիցիտի ձգտելիս ավելի շատ կարտոֆիլ ուտել (իհարկե առանց յուղի), քան հնդկաձավար (հաշվի առնելով կարտոֆիլում կրախմալի ավելի քիչ պարունակությունը և կալորիականության համեմատ ավելի հագեցնող լինելը), բայց մեկ է «հանցանքը» կամ «կոմպրոմատը» չեմ տեսնում, որքան էլ փորձեմ։

Իհարկե ուրիշ բան, եթե պարզվի, որ, օրինակ, Քոչարյանն ու Սերժը մինչև Հայաստան գալը Ղարաբաղում միայն բարձր խոհանոցից են օգտվել ու օրը սկսել են ինչ-որ էկզոտիկ թարթարներով ու ավարտել վագյուից սթեյքով, բայց մի տեսակ հակված չեմ դրան հավատալ»,- գրել է Ալեքսանյանը:

130