Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և բախվել «Chevrolet» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաներին, անցել կանաչ գազոնի վրայով՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

337