Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկում էլեկտրական բետոնե սյուներ կան տեղադրված ճանապարհի մեջտեղում, որը խանգարում է մեքենաների անցուդարձին, ստեղծում վթարային իրավիճակ: Այն ավելի վտանգավոր է ձմռանը, երբ փողոցները սառում են, և սյանը հարվածելու հավանականությունը մեծանում է: Օրերս էլ մի բեռնատար է հարվածել դրանից մեկին, որի հետևանքով սյունն ընկել է:

Այս մասին ահազանգել է վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:

Վերջինս մեկ տարի առաջ դրանք նկարել է և ուղարկել քաղաքապետարան: Քաղաքապետարանից հայտել են, որ հարցը ՀԷՑ-ի տիրույթում է: Խնդիրը, սակայն, լուծում չի ստացել:

Ըստ Նաիրի Սարգսյանի՝ այժմ ՀԷՑ-ի պատվերով տեղում փորման աշխատանքներ են իրականացվում:

ՀԷՑ-ից հայտնել են, որ առաջիկա շաբաթում խնդիրը լուծում կստանա։

250