Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժան-Պոլ Բոսնոյանը (12-2) Լաս Վեգասում կայացած UFC Fight Night մրցաշարում հաղթել է մինչ այդ անպարտելի ադրբեջանցի Ֆարման Հասանովին (5-1)։ Մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդից հետո՝ Հասանովի դեմքի խորը պատռվածքի պատճառով։

Բոսնոյանն ամբողջ հանդիպման ընթացքում բացահայտ առավելություն ուներ և պարբերաբար ծանր հարվածներ էր հասցնում մրցակցին։ Սա Բոսնոյանի երրորդ մենամարտն էր UFC-ում և երրորդ անընդմեջ հաղթանակը։

106