Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ
Դավիթ Ալեքսանյանը։Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։

Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի։