Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԽ) Ալմաթիում առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը՝ 13 տոննա 183 կիլոգրամ քաշով։ Թմրանյութերը նախատեսված էին հանրապետության տարածքով երրորդ երկրներ տարանցիկ տեղափոխման համար։ Ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ։

«Ժամանակին միջոցներ են ձեռնարկվել հանրապետության պատմության մեջ կոկաին թմրանյութի ամենամեծ խմբաքանակը առգրավելու համար։ Այս բեռի երթուղին պետք է լիներ Ղազախստանով տարանցիկ տեղափոխում երրորդ երկրներ», - ասվում է ԱԱԽ մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային մաքսանենգության ալիքի վերացման գործողությունը իրականացվել է մի քանի փուլով։ Հարուցվել է քրեական գործ՝ հատկապես մեծ մասշտաբով թմրանյութերի մաքսանենգության հոդվածով։
 

321