Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին․ տեսանյութ

Իտալիայի ֆինանսական գվարդիայի և մաքսատան աշխատակիցները Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում (Կալաբրիայի հարավային շրջան) առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ANSA գործակալությունը։
Թմրամիջոցով փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած բանանով երկու տարայի մեջ, որը հետագայում պետք է ուղարկվեր Հայաստան։ Այդ երկու բեռնարկղերը Հայաստան պետք է ուղարկվեին Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով։ Իրավապահների տվյալներով՝ սև շուկայում կոկաինի այս քանակի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ջոյա Տաուրո նավահանգստում 2021 թվականի հունվարից մինչ օրս իրավապահները որսացել և առգրավել են ընդհանուր առմամբ մոտ 37 տոննա կոկաին։
16 Մայիս, 2023 16:30
1091