Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ ներկայումս համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն Կառավարության որոշմամբ:

Նախագծով սահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու և տվյալներ մուտքագրելու պայմանները:

««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

122