
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով տասնմեկերորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»:
Հայէկոնոմբանկն այս մրցանակը ստանում է արդեն վեցերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ և վստահելի համագործակցության համար:
«Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակում բանկը ներգրավել է առևտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, արտադրական ու բնապահպանական խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և գործունեության զարգացման նպատակով:
Ասիական Զարգացման Բանկի և Հայէկոնոմբանկի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է Բանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և պահանջները:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։