Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս վիրահատության է ենթարկվել՝ մաշկի քաղցկեղային բջիջները հեռացնելու համար։

Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին, իր կայքում հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պետության նախկին ղեկավարի պաշտոնական ներկայացուցչին։

Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է Մոհսի մեթոդով, որը համարվում է շատ արդյունավետ մաշկի քաղցկեղի դեմ պայքարում։ Բայդենն այժմ հաջողությամբ վերականգնվում է վիրահատությունից, հայտնել է նրա մամուլի քարտուղարը։ «Հստակ չէ, թե երբ է այս միջամտությունը կատարվել, բայց օգոստոսի վերջի տեսանյութերից մեկում նկատվում է, որ  Դելավերի եկեղեցուց դուրս գալիս նրա գլխին թարմ սպի կա», - այս կապակցությամբ նշում է Sky News հեռուստաալիքը իր կայքում։

2023 թվականին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ընթացքում, Բայդենն արդեն ենթարկվել է մաշկի քաղցկեղի հեռացման։ 

85