
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
32-ամյա Աննա Սահակյանը հաղթահարել է քաղցկեղը և մայրացել է։
Այս մասին հայտնել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը՝ ընդգծելով՝ քաղցկեղը դատավճիռ չէ։
«32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։
Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ դեմ առ դեմ կանգնելով քաղցկեղին ու երկրորդային անպտղության խնդրին։
Եվ հենց այդ բարդ ճանապարհին հավատը, պայքարն ու «Շենգավիթ» ԲԿ պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը դարձել են Աննայի ամենամեծ հենարանը։
Քիմիաթերապևտ-ուռուցքաբան, Քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքս Հովհաննիսյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի նվիրումի ու բարձրակարգ բուժման շնորհիվ, այսօր Աննան իր գրկում է պահում այդքան սպասված որդուն։
Հրաշքներ լինում են։ Եվ այդ հրաշքին երբեմն նպաստում են սերը, հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։