Ավարտվեց ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի դատավարությունը։ Նա մեղավոր ճանաչվեց մահվան ելքով ավտովթարի գործով եւ դատապարտվեց 8 տարի ազատազրկման։ «Նշանակել 8 տարի ազատազրկում ուղղիչ աշխատանքային գաղութում»,- կայացրել է որոշումը դատավոր Ելենա Աբրամովան։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը։

Արտիստին նաեւ զրկել են վարորդական իրավունքից` ազատազրկումը կրելուց հետո 3 տարի ժամկետով, պարտավորեցրել են դրամական փոխհատուցում վճարել ավտովթարից զոհվածի ընտանիքին։

 

 

558