Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորում-2025-ի լիագումար նիստում հայտարարել է, որ եթե Ուկրաինայում հայտնվեն օտարերկրյա զորքեր, նրանք անմիջապես կդառնան ռուսական բանակի օրինական թիրախներ։

Եթե որոշումներ ընդունվեն, որոնք կհանգեցնեն խաղաղության, երկարաժամկետ խաղաղության, ապա իմաստ չունի Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի ներկայությունը, ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ Ուկրաինային պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Եվ երբ դրանք մշակվեն և տրամադրվեն, Ռուսաստանը կհետևի դրանց, հավելել է նա։

«Դեռ ոչ ոք մեզ հետ լուրջ մակարդակով չի քննարկել դա», - ասել է Վլադիմիր Պուտինը։

93