ԱՄՆ-ն և Թայվանը Ալյասկայում գաղտնի բանակցություններ են ունեցել․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի և Թայվանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Ալյասկայում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հանդիպումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։
FT-ն չի բացառում, որ գաղտնի բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Թրամփի և Սիի միջև հնարավոր գագաթնաժողովին չխանգարելու համար։
Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն չեղարկել է հունիսյան հանդիպումը «վերջին րոպեին», Թայվանին հայտնելով, որ այդ քայլը կապված է Իրանի դեմ ռազմական հարվածների հետ։ Սակայն թերթի աղբյուրները չեն բացառում, որ Թայվանի ներկայիս պաշտպանության նախարարի առաջին անգամ Վաշինգտոն այցելելու թույլտվությունը կարող էր վտանգել Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովը։
05 Սեպտեմբեր, 2025 11:40
84
Վաշինգտոնը պատշաճ ուշադրություն չի դարձնում Թբիլիսիին․ Կավելաշվիլիի բաց նամակը Թրամփին
01 Սեպտեմբեր, 2025 12:01
Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
30 Օգոստոս, 2025 22:54
ԱՄՆ-ը թույլ չի տա Պաղեստինի ներկայացուցիչներին՝ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին
30 Օգոստոս, 2025 19:10