
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀԷՑ-ի կարիքների համար հայտարարված՝ Նախագծային ծառայությունների ձեռք բերման գնման մրցույթին (6 առանձին լոտերով) մասնակցության փաստաթղթային փաթեթներ է ներկայացրել 7 ընկերություն՝ յուրաքանչյուրը հայտ ներկայացնելով 1-5 լոտերի միաժամանակ: Այս մասին սեցցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
Սեպտեմբերի 15-ին այդ նպատակով ձեւավորված Հանձնաժողովի կողմից կհայտարարվեն հաղթողների անունները։
Ուրախությամբ պիտի հայտնեմ, որ ՀԷՑ-ի կողմից հայտարարված գնման բաց մրցույթին մասնակցության հայտ է ներակայացրել նաեւ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը։
Պետրոսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին արտոնյալ «ավանդույթի ուժով» ՀԷՑ-ի տասնյակ հազարավոր միավոր նախագծային ծառայությունները մատուցվում էին բացառապես 1-2 փոխկապակցված ընկերությունների կողմից»։