
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 5-ից Բելառուսում սկսվել է ռուսական խոշորագույն օնլայն շուկայի՝ Wildberries-ի նոր տաքսի ծառայության՝ WB Taxi-ի բետա-փորձարկումը. հայտնում է Тelegraf-ը։ Առաջին փուլում ծառայությունն աշխատում է միայն Մինսկում և Մինսկի մարզում։ Համակարգի օպտիմալացումից հետո այն կլայնացվի դեպի երկրի մյուս խոշոր քաղաքներ։
Ծառայության ղեկավար Միխայիլ Ժիգալոն նշել է, որ WB Taxi-ն հիմնված է սեփական նավիգացիոն համակարգի վրա, իսկ քարտեզները հատուկ հարմարեցված են օգտատերերի կարիքներին։ Նա ընդգծել է, որ փորձարկման կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել․ այն կտևի այնքան, մինչև հասնեն արդյունավետության և ծառայության որակի հիմնական ցուցանիշներին։
Ինչպես մասնակցել բետա-փորձարկմանը
Բետա-փորձարկմանը կարող է միանալ յուրաքանչյուր ակտիվ Wildberries-ի օգտատեր՝ հետևյալ քայլերով․
- Մուտք գործել WB Taxi-ի պաշտոնական կայք և թողնել հայտ,
- Հայտի հաստատումից հետո էլ. հասցեին կուղարկվի հղում՝ առանձին հավելվածը ներբեռնելու համար։
Ըստ ընկերության՝ փորձարկման մասնակիցների արձագանքներն ու առաջարկները կօգնեն ձևավորել ծառայության վերջնական տարբերակը։
Թեև սակագները դեռևս չեն հրապարակվել, Wildberries-ը հավաստիացնում է, որ ուղևորությունների արժեքը կլինի կանխատեսելի և թափանցիկ։Գինը կհայտարարվի նախապես և չի փոխվի պատվերը հաստատելուց հետո։ Բարձր ծանրաբեռնվածության ժամերին օգտատերը նախապես կտեսնի գնի բարձրացման մասին զգուշացում։
Վարորդներին խոստացվում է մշտական միջնորդավճար, որը, ըստ ընկերության, կապահովի կայուն եկամուտ և կնպաստի նրանց մասնագիտական աճին։