Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը որսաշրջանի ընթացքում շարունակում է հետևողականորեն իրականացնել հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում որսի օրինականությունն ու սահմանված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։
Ինչպես հայտնել է ծառայությունը, իրականացվող հսկողության նպատակն է կանխել որսի կանոնների խախտումները, նպաստել վայրի կենդանիների և կենսաբազմազանության պահպանությանը։
Որսորդներին կոչ է արվում որսը կազմակերպել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով թույլատրելի ժամկետները, վայրերը և չափաքանակները։
2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 29-ին։ Որսի թույլատրելի տեսակները, ժամկետներն ու չափաքանակները սահմանված են Շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։