Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները վրաններ են խփել և փակել են երթևեկությունը

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության կողմնակիցները փակել են երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում և վրաններ են տեղադրել։
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ՝ նոր, խառը ընտրական համակարգով: Բոլոր ընտրատեղամասերից տվյալների մշակման արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ընտրություններում հաղթում է ձայների 48,15% -ով:
Ավելի ուշ մայրաքաղաքի կենտրոնում սկսվեցին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների բողոքի զանգվածային ցույցերը: Ցուցարարները համարում են, որ ընտրությունները կեղծված են և նոր արտահերթ քվեարկություն են պահանջում:
1in.am
02 Նոյեմբեր, 2020 13:39
726