Նոյեմբերին ԱՄՆ-ն հարյուր հազարավոր դոլարների ռուսական ծագման գրեթե 10.000 բարել նավթ է ներկրել, նշում է РБК-ն։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր՝ 2022թ․ մարտին, ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունը մի քանի լիցենզիա է թողարկել, որոնք հնարավոր են դարձնում ներմուծումը։ Դատելով ԱՄՆ արտաքին առևտրային վիճակագրության բազայից՝ 2023թ․ նոյեմբերին ԱՄՆ-ն 749,5 հազար դոլարի ռուսական ծագման հում նավթ է ներկրել։ Մինչ այդ ռուսական նավթի վերջին ներմուծումն ԱՄՆ տեղի է ունեցել 2022թ․ ապրիլին։

Այդ ներմուծումն, ի հեճուկս պատժամիջոցների, հնարավոր է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության առանձին լիցենզիաներով։

666