Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Օսթինն այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ: Զրույցի ընթացքում ամերիկացի նախարարն ընդգծել է Ուկրաինայում շարունակվող հակամարտության համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը»,- ասել է Ռայդերը:
26 Հունիս, 2024 14:42
404