ԱՄՆ պետդեպարտամենտի՝ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը կայցելի Հայաստան

Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-ից 18-ը այցելել Հայաստան և Վրաստան։
Այս մասին ասվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես ասվում է փաստաթղթից, «երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտի հետագա համագործակցության ոլորտները»։
Հայաստանում Նեֆյուն կհանդիպի պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահների, իսկ Վրաստանում՝ հակակոռուպցիոն ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ։
15 Հունվար, 2024 00:34
726
Երգի պրեմիերա․ Ռիչարդ Մադլենյան․ Երևան վեր
12 Հունվար, 2025 16:21
Միացյալ նահանգներն ակնկալում է ընդլայնել նորարարական համագործակցությունը Հայաստանի հետ․ Ռիչարդ Վերմա
19 Հունիս, 2024 16:47
Մեր առևտրային հարաբերությունները 2020-2023 թվականներին եռապատիկ աճ են գրանցել. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման
17 Հունիս, 2024 17:52