Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 39 բեռնատար
Հունվարի 16-ին, ժամը 09։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարձրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Բարձրավան գյուղի ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել մեկ մարդատար ավտոմեքենա (վարորդ և 4 ուղևոր), իսկ ժամը 09:55-ից մինչև 18:50-ն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, քարշակման եղանակով դուրս են բերել 39 բեռնատար։
17 Հունվար, 2024 04:07
681
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
19 Ապրիլ, 2025 10:50
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
26 Հունվար, 2025 10:49
Արգելափակումից դուրս է բերվել 3 ավտոմեքենա, 5 քաղաքացու օգնություն ցուցաբերվել
01 Հունվար, 2025 12:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15 Փետրվար, 2026 11:55
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու
24 Հունվար, 2026 12:18
Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու
23 Հունվար, 2026 10:23