Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրեն Գրեթել Ագիլարի հետ։

«Քննարկել ենք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորման իններորդ շրջափուլի՝ GEF-9-ի շրջանակում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները՝ Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան ֆինանսավորում ներգրավելու նպատակով։

Անդրադարձել ենք նաև Երևանում IUCN-ի գրասենյակ հիմնելու հնարավորությանը և այդ ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական քայլերին։ Կառույցի երկարաժամկետ ներկայությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում բնապահպանական ծրագրերի իրականացման, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային աջակցության ներգրավման համար։

Ներկայացրել եմ Հայաստանում IUCN-ի Բնության պահպանության համաշխարհային կոնգրեսը հյուրընկալելու մեր հետաքրքրությունը։ Այս համատեքստում անդրադարձել ենք ընդունող երկրին ներկայացվող պահանջներին և Հայաստանի հնարավոր թեկնածության ուսումնասիրմանը։

Մեր նպատակն է COP17-ի շրջանակում զարգացող համագործակցությունը վերածել տևական գործընկերության՝ Հայաստանի բնության պահպանության համար ապահովելով գործնական արդյունքներ»,- գրել է նախարարը։

59