Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները շաբաթ օրը երկրով մեկ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են ավելի քան 1400 մարդու։ Այս մասին հայտնել է ՆԳՆ պաշտոնյա Լորան Նունյեսը։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել ցույցեր՝ ընդդեմ կյանքի թանկացման։ Իշխանությունների տվյալներով՝ դրանց մասնակցել է ավելի քան 400 000 մարդ։
«Երկրով մեկ մենք ձերբակալել ենք 1435 մարդու»,- հայտարարել է պաշտոնյան RMC ռադիոկայանի եթերում։
Նա հավելել է, որ ավելի քան 100 մարդ ձերբակալվել է որպես զենք օգտագործելու համար նախատեսված իրեր ունենալու պատճառով. դրանց թվում են եղել դանակներ, ապակու բեկորներ, մետաղական գնդիկներ և պիրոտեխնիկական միջոցներ։

63