Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը անշեղորեն զարգանում է. Հասանով

Բաքուն ու Անկարան քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին ասել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը անշեղորեն զարգանում է։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջը և թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարությունը, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
17 Հունվար, 2024 20:15
498