Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռազմական գործողությունները Իրանի միջուկային ծրագրին ճիշտ պատասխան չեն։ Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաալիքով՝ Փարիզի մոտ գտնվող Լե Բուրժեում միջազգային ավիաշոու ժամանելուն պես։
«Իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է, և մենք չենք կարող մեղմ լինել այս հարցում», - ասել է Մակրոնը։ «Սակայն ոչ ոք չի կարող լրջորեն հավատալ, որ այս սպառնալիքին կարելի է պատասխանել ռազմական գործողություններով, որոնք ներկայումս ընթանում են»։

Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ Իրանում «կան օբյեկտներ, որոնք չափազանց լավ պաշտպանված են»։ «Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է գտնվում մինչև 60% հարստացված ուրանը։ Անհրաժեշտ է վերականգնել այս ծրագրի նկատմամբ վերահսկողությունը՝ տեխնիկական փորձաքննության և բանակցությունների միջոցով», - նշել է Մակրոնը։

89