Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանում ենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
-
Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
-
Փոխանակման ենթակա անձնագիրը,
-
35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
-
Պետական տուրքի վճարման անդորրագիր,
-
Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
-
Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։
Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
-
Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
-
35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
-
Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
-
Պետական տուրքի վճարման անդորրագիր։
Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները: