Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է անձնագրային ծառայություններում հերթերի խնդրին՝ նշելով, որ վերջերս գործարկվել է հիբրիդային հերթագրման համակարգը։
Նրա խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս թե կենդանի հերթի ձևաչափով, թե նախապես օնլայն գրանցվելու տարբերակով հերթագրվել և ներկայանալ այն անձնագրային ստորաբաժանում, որտեղ հերթագրումն իրականացվել է։
«Հիբրիդային համակարգի ներդրմամբ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածությունը բավականին նվազել է»,- ասաց նախարարը, նաև ընդգծելով, որ միայն հերթագրման համակարգով խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չեն կարող։
Արփինե Սարգսյանը նշեց, որ նաև խնդիր ունեն նվազեցնելու անձնագրայիններ այցելելու նպատակը՝ մի շարք ծառայություններ թվայնացնելու ճանապարհով։