
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ:
Նաև տեղեկություններ կան, որ այսօր պաշտոնից ազատված էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ձերբակալվել է։
Եվ իհարկե, ինչպես միշտ, ընդդիմադիր շրջանակները այս ձերբակալությունների տակ փորձում են «հարմար տեղավորել» դավադրության տեսություններ․ օրինակ՝ պնդելով, թե իշխանության մեջ հակասություններ կան, գզվռտոց է, կամ իշխանությունը գնում է ընտրությունների եւ այլն։
Որոշ նախկին ընդդիմադիրներ էլ, որ տարբեր քրեական գործերով են անցնում՝ ցանկացած ձերբակալվողի դարձնում են իշխանության քավության նոխազը՝ այդպիսով արդարացնելով նրանց կոռուպցիոն հանցագործությունները։
Հանրությունը նման դեպքերում պետք է հեռուն չգնա և հիշի մի պարզ բան՝ 2018-ից հետո օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը իրավապահներն իրականացնում են մշտապես՝ այդպիսով բացառելով համակարգային կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ինչը նախկինում դարձել էր կառավարման ձև և խժռում էր պետական բոլոր ինստիտուտները՝ հանրությանը մատուցվող բոլոր ոլորտներում։