Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարոյանը տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ: Հարոյանը չինական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
«Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին: 2023 թվականի չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր ղազախական «Աստանա»-ից: Հարոյանն առաջին անգամ «Աստանա» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ 2023թ. մրցաշրջանում պաշտպանը կրկին վերադարձել էր մայրաքաղաքային ակումբ:
Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
04 Փետրվար, 2024 19:50
1205
Վարազդատ Հարոյանը վնասվածք է ստացել
02 Ապրիլ, 2024 20:40
Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ
04 Հունվար, 2024 17:07
Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք․ Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին
26 Մարտ, 2023 16:00