Երեւանի 12 վարչական շրջանի մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինաշխատանքների համար պատրաստվում է գնման հայտ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:
«Եթե նախորդ տարի ամեն երկու վարչական շրջանին 25 մլն դրամ էինք նախատեսել, այս տարի 28 մլն ենք նախատեսում»,- ասաց նա:
Անդրադառնալով Երեւանում հնամաշ նստարանները վերանորոգելուն, Գեղամյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանում վերանորոգվել է 30 նստարան, տեղադրվել է 200 նոր նստարակն, Շենգավիթում վերանորոգվել է 105 նստարան, Նոր Նորքում վերանորոգվել է 600 նստարան, տեղադրվել է 216 նոր նստարան, Արաբկիրւմ վերանորոգվել է 350 նստարան, Ավանում վերանորոգվել է 60 նստարան, տեղադրվել է 60 նոր նստարան: Դավիթաշենում վերանորոգվել է 160 նստարան, հիմնանորոգվել է 3
Նստարան, Էրեբունիում վերանորոգվել է 136 նստարան, տեղադրվել է 53 նոր նստարան, Մալաթիա-Սեբաստիայում վերանորոգվել է 565 նստարան, տեղադրվել է 295 նոր նստարան, Աջափնյակում տեղադրվել է 100 նոր նստարան, Քանաքեռ-Զեյթունում վերանորոգվել է 105 նստարան, տեղադրվել է 120 նոր նստարան: Նորք-Մարաշում վերանորոգվել է 15 նստարան եւ Նուբարաշենում վերանորոգվել է 82 նստարան եւ տեղադրվել՝ 50 նոր նստարան:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ակնկալվում է, որ նստարանների մասով նույնպես պետք է ունենանք հստակ ստանդարտներ, որպեսզի, չունենանք այն պատմությունները, որոնք այսօր լսեցինք: Ակնկալում ենք, որ «Երևաննախագիծ» ընկերությունը պետք է աջակցի։
Նոր ստանդարտների մասով որոշակի պարբերականությամբ զեկույցներ ենք ուզում լսել այս դահլիճում։ Հուսով ենք, որ ինչպես տեսանք թեքահարթակների մասով, կտեսնենք նաև նստարանների մասով, տոմետների մասով, որտեղ, որ կոնկրետ հանձնարարականներ կան տրված։
Մասնավորապես Երևանի կենտրոնում ակնկալվում է, որ մենք պետք է անցնենք բնական քարի շարվածքին, դրա մասին ևս մի քննարկում պետք է անցկացվի։ Լսել եմ, որ դուք ինչ-որ քննարկումներ եք ունեցել՝ կիսամասնագիտական, կարծում եմ, որ մի հատ մասնագիտական պետք է դրանք դարձնենք»,- ասաց Ավինյանը։