Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ հանրային տրանսպորտում երիտասարդ տղամարդը հրապարակայնորեն նվաստացնում և վիրավորում էր իր կնոջը։

Կինը ճնշված լռում էր։

Տարիներ շարունակ նման վերաբերմունքը մեր հասարակության կողմից հաճախ բնականոն է համարվել։

Սակայն ցանկացած վատ երևույթ բնական համարելը կարող է մեծ ողբերգությունների պատճառ դառնալ։

Այսօրվա դեպքը և հազարավոր նմանատիպ դեպքերը, որոնց մասին գուցե երբեք էլ չենք իմանում, դատապարտելի են։

Մենք պետք է կիրառենք օրենսդրական բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին պաշտպանելու համար։

Բռնությունը մեր հասարակության մեջ չպետք է տեղ ունենա։

Մենք պետք է կիրառենք օրենսդրական բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին պաշտպանելու համար․ Սինորյանը՝ այսօր տրանսպորտում տեղի ունենացած դեպքի մասին»։

181