Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի շրջանաձև երթևեկելի գոտու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արեն Շահվերդյանը քաղաքացիների հետ պայքարել է «Rover» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

203