Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: Բարեբախտաբար տուժածներ չկան:

791