Դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարարի՝ Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով. հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Այդ ժամանակահատվածում Քերոբյանին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները, բացառությամբ շտապօգնության, իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կանչերը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում: Կարգելվեն էլեկտրոնային նամակագրությունները, հաղորդագրության այլ ձևերից օգտվելը:

 

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը ևս տնային կալանքի տակ է։

 

 

571